Լևոն Արոնյան. Սվիդլերի հետ խաղում բավականին հազվադեպ դեբյուտ ստացվեց և ես մոռացա, թե ինչպես պետք է խաղալ20 մարտի 2013 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանն ու Պյոտր Սվիդլերը ամենաարագ արդյունքը ցույց տվեցին հավակնորդների մրցաշարի չորրորդ ռաունդում. Նրանց պարտիան ավարտվեց ոչ ոքի տևելով 1,5 ժամ: «Զգացվեց լավ նախապատրաստումը: Տարբերակն այնքան էլ դյուրին չէր, սակայն հստակ խաղով սևերը հավասարեցրին խաղը: Եթե ազնիվ լինեմ, պիտի ասեմ, որ ես մոռացել էի, թե ինչպես պետք է խաղալ 20.Bхd4 վերցնելու դեպքում, սակայն, կարծում եմ, այնտեղ էլ սևերի մոտ ամեն ինչ կարգին էր: Հարկ կլիներ մի փոքր մտածել: Իսկ 20.Nхd4 Rc8 հետո՝ ոչ ոքի»,-Սվիդլերի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն: Շախմատիստը խոստովանել է, որ հաճելի էր լրացուցիչ կես օր ստանալ հանգստի համար և ամբողջ տարբերակը, որը հանդիպեց պարտիայում, նա կրկնել էր ու հիանալի հիշում էր: Ըստ Սվիդլերի, պարտիան այնքան էլ հետաքրքիր չստացվեց, և հավասարություն գտնելու համար մենք շատ ժամանակ ծախսեցինք: «Սվիդլերի հետ խաղում բավականին հազվադեպ դեբյուտ ստացվեց և ես մոռացա, թե ինչպես պետք է խաղալ: Փորձում էի հիշել, բայց չստացվեց: Այն, ինչ այսօր խաղարկեց Պյոտրը, ես չէի դիտարկել նույնիսկ տարբերակների առաջին տասնյակում, երբ պատրաստվում էի: Գլխավորը նման մրցաշարերում՝ աշխատել խուսափել պարտությունից»,-ասել է Արոնյանը: Չորս տուրից հետո Արոնյանը վաստակել է 3 միավոր և առաջին տեղում է, նույնքան միավոր ունի Մագնուս Կարլսենը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |