Հավակնորդների մրցաշարի առաջատարներ Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի խաղացին

Հավակնորդների մրցաշարի առաջատարներ Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի խաղացին

PanARMENIAN.Net - Լոնդոնում այսօր տեղի են ունենում հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Գլխավոր պարտիան անկասկած ընթացավ մրցաշարի առաջատարներ Լևոն Արոնանի և Մագնուս Կարլսենի միջև:

Շախմատիստները խաղացին ոչ ոքի, իսկ պարտիան ավարտվեց 41-րդ քայլում: Նշենք, որ Արոնանը խաղում էր սև խաղաքարերով: Առաջին տուրի այս շախմատիստների հանդիպումը ևս ավարտվել էր ոչ ոքի:

Արոնյանն ու Կարլսենը վաստակեցին 5,5 միավոր և շարունակում են կիսել 1-2 տեղերը:

Վլադիմիր Կրամնիկ- Պյոտր Սվիդլեր, Թեյմուր Ռաջաբով- Բորիս Գելֆանդ և Ալեքսանդր Գրիշչուկ- Վասիլի Իվանչուկ պարտիաները դեռ շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---