Հայ պատանի ազատ ոճային ըմբիշները Իրանում մասնակցելու են միջազգային մրցաշարի15 ապրիլի 2013 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է ազատ ոճի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցել են մոտ 290 մարզիկներ: Նրանք ներկայացրել են Երևանը, Հայաստանի բոլոր մարզերն ու ԼՂՀ-ն, այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը: Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճել են Հայկ Բադալյանը (46 կգ), Վահե Մարտինյանը (50 կգ), Գևորգ Թադևոսյանը (54 կգ), Աշոտ Վելիցյանը (58 կգ), Հակոբ Ավետիսյանը (63 կգ), Տիգրան Մնացականյանը (69 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), Ռազմիկ Պողոսյանը (85 կգ) և Մերուժան Մկոյանը (100 կգ): Հայրապետյանի խոսքով, առաջնությունից հետո հավաքականը պատրաստվելու է ապրիլի 30-ից մինչև մայիսի 4-ը Իրանում կայանալիք միջազգային մրցաշարի, այնտեղ ելույթ են ունենալու մոտ 15 հայ ըմբիշներ: Դրանից հետո Վանաձորում կայանալու է Մարշալ Բաղրամյանի անվան մրցաշար: Իսկ ամենակարևոր մրցաշարը հավաքականի համար հունիսի 17-ին Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |