Լևոն Արոնյանը մայիսի 7-ին մեկնարկում է Ստավանգերի գերմրցաշարում

Լևոն Արոնյանը մայիսի 7-ին մեկնարկում է Ստավանգերի գերմրցաշարում

PanARMENIAN.Net - Մայիսի 7-18 նորվեգական Ստավանգեր քաղաքում կկայանա շախմատային նոր գերմրցաշար: Այստեղ ելույթ կունենա նաև ՖԻԴԵ-ի վարկանիշով երկրորդ համար Լևոն Արոնյանը:

Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Սերգեյ Կարյակկինը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաո (Չինաստան) և Ջոն Համմերը (Նորվեգիա):

Մրցաշարը կանցնի մեկ շրջանով: Մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար եվրո: Եթե այս մրցաշարը հաջող անցնի, ապա կազմակերպիչները այն կդարձնեն ավանդական

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---