Շվեդիայում կբացվի Հայաստանի դեսպանությունը

Շվեդիայում կբացվի Հայաստանի դեսպանությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում որոշել է պետբյուջեից միջոցներ հատկացնել ՀՀ ԱԳՆ-ին Շվեդիայում դեսպանատուն բացելու նպատակով:

Ինչպես ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, դիվանագիտական հարաբերությունները Շվեդիայի հետ Հայաստանը հաստատել է դեռ 1992 թվականին: Բացի այդ, ըստ նրա, Շվեդիան միակ սկանդինավյան երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Շվեդիայում դեսպանություն բացելու հարցը վաղուց է հասունացել»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---