Կազանի Ունիվերսիադային 10 մարզաձևերում մասնակցելու են մոտ 40 հայ մարզիկներ

Կազանի Ունիվերսիադային 10 մարզաձևերում մասնակցելու են մոտ 40 հայ մարզիկներ

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-17-ը Կազանում կայանալու են Համաշխարհային ուսանողական խաղերը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանն ասաց, որ խաղերի ծրագրում ընդգրկված 27 մարզաձևերից իրենք մասնակցելու են 10-ին:

Մոտ 40 հայ մարզիկներ ելույթ են ունենալու շախմատ, լող, հունահռոմեական, ազատ ոճերի և գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, աթլետիկա և ծանրամարտ մարզաձևերում:

«Ունիվերսիադային մեր մարզիկների պատրաստության համար պետական բյուջեից ծախսվել է 23 մլն դրամ, միայն գոտիներով ըմբշամարտ ձևի մարզիկների ծախսերն է հոգալու միջազգային ֆեդերացիան: Մենք նախատեսում ենք 6 ըմբիշների մասնակցությունը, սակայն այն դեռ վերջնական չէ»,- նշեց Ստեփանյանը:

Նրա խոսքով, որոշ ֆեդերացիաներ ևս լրացուցիչ ծախսեր են կատարում, որպեսզի կարողանան ավելի շատ մարզիկների ուղարկել խաղերին: Ստեփանյանն ըդգծեց, որ խաղերի բացման ժամանակ Հայաստանի պատվիրակության կազմում են լինեու շախմատիստները, ձյուդոիստները, ծանրորդները, բռնցքամարտիկները և գոտիներով ըմբիշները: Նրանք Կազան են մեկնելու հուլիսի 4-ին: Իսկ սամբիստներն ու ըմբիշներն ավելի ուշ են միանալու, քանի որ նրանք մրցասպարեզ են դուրս գալու հուլիսի 11-ից:

Ստեփանյանը հուլիսի 3-ին Կազանում մասնակցելու է Ուսանողական խաղերի մարզական խաղերի միջազգային ֆեդերացիայի ասամբլեային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---