Արաս Օզբիլիս. «Կարպատների» հետ խաղը դժվար և հետաքրքիր ստացվեց

Արաս Օզբիլիս. «Կարպատների» հետ խաղը դժվար և հետաքրքիր ստացվեց

PanARMENIAN.Net - Կրասնոդարի «Կուբանը» ընկերական հանդիպում է անցկացրել «Կարպատների» հետ և հաղթանակ տարել 3:2 հաշվով: «Կուբանի» վերջին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Խաղից հետո նա խոստովանել է, որ հանդիպումը դժվար և հետաքրքիր է ստացվել:

«Մենք երկու անգամ հաշվի մեջ զիջում էինք, բայց տրամադրված էինք խաղում: Անձամբ ես հավատում էի, որ հաղթելու ենք: «Կարպատները» լավ էին գործում, սակայն մենք էլ նրանց չզիջեցինք»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---