«Գանձասարը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ընդունեց «Ակտոբեից» 4 հուլիսի 2013 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը ընդունել էր Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի «Գանձասար» - «Ակտոբե» (Ղազախստան) հանդիպումը: Խաղի առաջին կեսն անցավ ավելի հանգիստ պայքարում, թիմերը փորձում էին ուսումնասիրել միմյանց և գտնել դեպի դարպասը տանող ճանապարհը: 41- րդ րոպեին հարձակվեղ Նարեկ Բեգլարյանը հայտնվեց հարմար դիրքում, սակայն նրա հարվածից հետո վստահ խաղաց «Ակտոբեի» դարպասապահը: Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբում «Ակտոբեի» մարզիչը փոփոխություն կատարեց` դաշտ մտցնելով Սերգեյ Դավիդովին: Վերջինս էլ լավ մտավ խաղի մեջ և 61-րդ րոպեին, օգտվելով հայ պաշտպանների սխալից, բացեց խաղի հաշիվը: 78-րդ րոպեին էլ ղազախական թիմի երկրորդ գոլը խփեց Ասխաթ Թագիբերգենը: Մինչ խաղավարտը Կապանի ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշիվը: Վերջին րոպեին Արտակ Դաշյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 1:2: Սակայն ժամանակն արդեն ավարտվում էր, և «Գանձասարն» ավելին չկարողացավ անել: Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |