Ռուսաստանի առաջնության 1-ին տուրում «Կրասնոդարը» 1:2 հաշվով զիջել է «Զենիթին»

Ռուսաստանի առաջնության 1-ին տուրում «Կրասնոդարը» 1:2 հաշվով զիջել է «Զենիթին»

PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 1-ին տուրում 1:2 հաշվով զիջել է «Զենիթին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին հանդես է եկել առաջին խաղակեսում, որում «Կրասնոդարը» շատ ակտիվ է գործել: Կրասնոդարյան ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր պահեր են ստեղծել մրցակցի դարպասի մոտ:

Սակայն 23-րդ րոպեին «Զենիթին» առաջ է մղել Վիկտոր Ֆայզուլինը, այնուհետև 37-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Միգել Դանին` 2:0.

Ընդմիջումից հետո «Կրասնոդարին» հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակ է դարձել Մաուրիսիո Պերեյրան:

Պիզելլիի թիմը 1:2 հաշվով կրել է իր առաջին պարտությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---