Վանես Մարտիրոսյանը Հոլիվուդում պատրաստվում է Դեմետրիուս Անդրադեի հետ մենամարտին

Վանես Մարտիրոսյանը Հոլիվուդում պատրաստվում է Դեմետրիուս Անդրադեի հետ մենամարտին

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը Հոլիվուդում մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ պատրաստվում է իր առաջիկա մենամարտին:

Առաջին միջին քաշային կարգի WBO գոտու համար նա սեպտեմբերի 7-ին Լոս-Անջելեսում մենամարտելու է Դեմետրիուս Անդրադեի հետ:

Երեկոյի գլխավոր մենամարտում մրցելու են Խուլիո Սեզար Չավես Կրտսերն ու Բրայան Վերան:

Հուլիսի 6-ին Կիևում Անդրադեն պետք է մենամարտեր Զաուրբեկ Բայսանգուրովի հետ, ում էլ պատկանում է գոտին: Սակայն Բայսանգուրովը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մարտից: WBO-ն Անդրադեին պարտադրել է գոտին պաշտպանել Մարտիրոսյանի հետ մենամարտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---