Երիտասարդական ԱԱ-ում պայքարը շարունակում են 4 հայ բռնցքամարտիկներ15 օգոստոսի 2013 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ռոտերդամի Թոփսպորտ կենտրոնում շարունակում է ընթանալ բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Ելույթ են ունենում 38 երկրների 250 մարզիկներ: Մինչև 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը 1/8 եզրափակչում առավելության է հասել Ալեքսանդր Մելենյուկի (Ուկրաինա) նկատմամբ և այսօր մրցելու է Եգոր Կուրբանուի (Բելառուս) հետ: 1/4 եզրափակիչ է դուրս եկել նաև Հենրիկ Դարբինյանը (81 կգ), որն ուժեղ է եղել Ստանգի Ռոբերտոյից (Ռումինիա) և ուժերն է չափելու Ռախիլ Մամմադլիի (Ադրբեջան) հետ: Քառորդ եզրափակչում Սերյոժա Հակոբյանը (91 կգ) հանդիպելու է հոլանդացի Թոմաս Ումենին, նա առավելության է հասել Դրագոս Գիոնեի (Ռումինիա) նկատմամբ: Իսկ Գոռ Ջերելիկյանը (69 կգ) տարել է իր արդեն երկրորդ հաղթանակը, այս անգամ նա պայքարից դուրս է թողել Ալեքսեյ Տոկարչուկին (Ուկրաինա) ու հանդիպելու է Սիդի Ալի Սոլտանին (Ֆրանսիա): Էրիկ Պետրոսյանը (52 կգ) զիջել է Դոմոնեկ Հիրսչեին (Գերմանիա), Նարեկ Մանասյանը (75 կգ)`Ալեքսանդր Կնիժնիակին (Ուկրաինա), իսկ Շավարշ Սողոյանը (60 կգ) չի կարողացել դիմակայել Ռոլան Գալոսին (Հունգարիա): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |