Գոռ Ջերելիկյանն ու Հենրիկ Դարբինյանը դուրս են եկել բռնցքամարտի երիտասարդական ԵԱ կիսաեզրափակիչ

Գոռ Ջերելիկյանն ու Հենրիկ Դարբինյանը դուրս են եկել բռնցքամարտի երիտասարդական ԵԱ կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ, որն անցնում է Ռոտտերդամում:

Մինչև 69 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գոռ Ջերելիկյանը հաղթել է Սիդի Ալի Սոլթանիին (Ֆրանսիա): Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Վինչենցո Սկաննապիենկոն (Իտալիա):

Եզրափակչից մեկ քայլ է բաժանում նաև Հենրիկ Դարբինյանին (81 կգ), որը մրցելու է Ադամ Ամորիի (Հունգարիա) հետ: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկն ավելի ուժեղ է եղել Ռահիլ Մամմադլիից (Ադրբեջան):

Մինչև 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը քառորդ եզրափակչում զիջել է Եգոր Կուրբանին (Բելարուս), իսկ Սերյոժա Հակոբյանը՝ Թոմաս Ումենին (Հոլանդիա):

Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան օգոստոսի 16-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---