ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոսկվա-Երեւան չվերթ կատարող «Աերոֆլոտ» ռուսական ավիաընկերության ինքնաթիռը դեկտեմբերի լույս 23-ի գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի «Բինա» օդանավակայանում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել «Աերոֆլոտ»-ի երեւանյան ներկայացուցչությունում, «Բոինգ-737» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով Հայաստանի օդանավակայանները հրաժարվել են ընդունել 131 ուղեւոր տեղափոխող օդանավը: Ինքնաթիռը երկու պտույտ է կատարել Հայաստանի օդային տարածությունում, որից հետո հարկադիր վայրէջք է կատարել «Բինա» օդանավակայանում, որտեղ մնացել է մոտ 2,5 ժամ: Այդ ընթացքում ուղեւորները չեն լքել ինքնաթիռը: Միջադեպերից խուսափելու համար օդանավը տեղի ոստիկանության պահպանության տակ է առնվել: Ինչպես հաղորդել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, հայ ավիադիսպետչերները մշտական կապ են պահպանել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ: Երեւանի «Հայաստան» օդանավակայանում «Բոինգ»-ն ընդունել հնարավոր է դարձել միայն այսօր առավոտյան:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---