Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ27 հունիսի 2014 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ, որով նախատեսվում է անդամակցում ԵՄ ազատ առևտրի գոտուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ստորագրման նախօրեին Եվրամիության մամուլի ծառայությունը պարզաբանեց, որ համաձայնագրով նախատեսվում են համատեղ ընդունված առաջնայնություններ մինչև 2016 թ., որոնց նպատակն է նախապատրաստումը ասոցացման մասին պայմանագրի իրագործմանը, որը ներառում է նաև մասնակցությունն առևտրի ազատ գոտուն: Մոլդովական կողմից ստորագրման արարողությանը մնասնակցել է վարչապետ Յուրի Լյանկեն: ԵՄ կողմից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Լյանկեն հայտարարել է նաև, որ համաձայնագրի ստորագրումը պատմական իրադարձություն է երկրի համար: «Այս օրը պատմական է Մոլդովայի համար: Մենք բարդ ճանապարհ ենք անցել տուն հասնելու համար»,-հայտարարել է Լյանկեն համաձայնագրի ստորագրումից առաջ: Եվրաինտեգրման հստակ կուրսը Մոլդովան հռչակեց 2009 թ. ամռանը, երբ իշխանության եկան աջակողմյան ու ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք «Հանուն եվրաինտեգրման» միության անդամներ են: 2010 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում միությունը, ոչ առանց Եվրամիության պաշտոնյաների մասնակցության, վերակազմավորվեց «Եվրոպամետ կառավարման կոալիցիայի» (ԵԿԿ): Մոլդովայի ու ԵՄ միջև բանակցություններ սկսվեցին վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: 2013 թ. նոյեմբերի վերջում Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Մոլդովան նախաստորագրեց ազատ առևտրի մասին պայմանագիրը, իսկ արդեն 2014-ի փետրվարին Եվրախորհրդարանը քվեարկեց Մոլդովայի քաղաքացիների համար Շենգենի գոտու երկրներ առանց մուտքի արտոնագրերի այցելությունների մասին 90 օր ժամկետով վեց ամսավա ընթացքում կենսաչափական անձնագրերով: Որոշումն ուժի մեջ մտավ ապրիլի 28-ին: Մոլդովայում միանշանակ չընդունվեց երկրի մերձեցումը Եվրամիության հետ: Ընթացիկ տարվա փետրվարին Գագաուզիայի ինքնավարությունում տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ քվեարկության մասնակիցների 98 տոկոսն արտահայտվեց Մաքսային միությանն անդամակցելու ու ՌԴ հետ մերձեցման օգտին: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ Մոլդովայի բնակիչների կեսը չի սատարում իշխանությունների եվրապական ինտեգրմանը: Հիմնականում սա կապված է տնտեսական ու սոցիալական ռիսկերի հետ: Մի շարք փորձագետներ նշում են, որ երկիրը կարող է բախվել տնտեսական դժվարությունների հետ արևելյան շուկայում: Մոլդովական ապրանքների սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է: «Ասոցացման մասին համաձայնագրի կնքումն ազդարարում է Եվրոպային ինտեգրվելու նոր փուլի մեկնարկը, որը հետաքրքիր ու բարդ է լինելու և պահանջելու է ջանքեր, փոխգործակցություն և նվիրում բոլորից՝ կառավարությունից, քաղաքական ուժերից ու հանրությունից: Հուսով եմ, որ ձեր օգնությամբ ու աջակցությամբ մենք հաջողությամբ կանցնենք այդ ուղին: Ես հուսով եմ, որ շուտով Վրաստանը ևս կդառնա եվրոպական ընտանիքի՝ ԵՄ լիարժեք անդամ»,-ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանն առաջինը երեք երկրներից ստորագրեց համաձայնագիրը: Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրեց Ղարիբաշվիլին, Եվրահանձնաժողովի կողմից՝ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրամիության նախագահ Հերման վոն Ռոմպեյը, իսկ հետո Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները: Ստորագրումից հետո համաձայնագիրն ուժի մեջ մտավ, այն պետք է վավերացնեն Վրաստանի խորհրդարանը, Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրների խորհրդարանները: Ասոցացման համաձայնագիրը, ուժի մեջ մտնելով, կփոխարինի 1996 թ. գործող համաձայնագիրը «Գործընկերության և գործակցության մասին» և նոր իրավական շրջանակ կստեղծի Վրաստանի ու ԵՄ համագործակցության համար: Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսում է գործակցության ամրապնդում տարբեր ոլորտներում, ազգային օրենսդրության ներդաշնակեցում եվրոպականի հետ, երկրի մուտքը եվրոպական շուկա: ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ հայտարարել էին, որ ԵՄ հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը կարող է վնասել ՌԴ տնտեսությանը և Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել իր շուկան եվրոպական ապրանքների մաքսազերծ մուտքից: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց Եվրամիության հետ համաձայնագրի տնտեսական մասը: Ստորագրեցին փաստաթուղթը ԵՄ կողմից Եվրահանձնաժողովի հանձնակատար Բարոզուն և Եվրախորհրդի ներկայացուցիչ Հերման վան Ռոմպեյը: Ուկրաինան վաղուց է ձգտում ԵՄ, նախկինում ստորագրվել էր ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը: Մոսկվան բազմիցս է մտահոգություն հայտնել տնտեսական մասը ևս ստորագրելու Կիևի մտադրության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանգեցնել ապրանքների չվերահսկվող ներհոսքի: Ռուսաստանը զգուշացրել է, որ այդ դեպքում ստիպված կլինի պաշտպանել իր շուկան: Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման մասին համաձայնագրի նպատակներից է Ուկրաինայի աստիճանական մերձեցումը Եվրամիության հետ ընդհանուր արժեքների հիման վրա, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացումը, արդարադատության ու անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացումը: Առաջնային է տնտեսական բաղադրիչը: Հատուկ ուշադրություն է հատկացվում Ուկրաինա-ԵՄ ազատ առևտրի մասին գոտու դրույթներին, որը պետք է ապահովի աստիճանական ինտեգրումը ԵՄ ներքին շուկային: Նշված են նաև ԵՄ կողմից ֆինանսական օգնության հատկացման մեխանիզմներն ու ուղիները: Համաձայնությունը 1000 ավելի էջ ունի, իսկ կառուցվածքով բաղկացած է նախաբանից, 7 մասից, 43 հավելումից ու 3 արձանագրությունից: Գերակա են համարվում համաձայնության տնտեսական ասպեկտները: «Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու հաստատումն ասոցացման մասին համաձայնագրի շրջանակում ենթադրում է մաքսազերծ արտահանում ԵՄ երկրներ, սակյան կան որոշ խոչընդոտներ, գլխավորը, ապրանքների անհամապատասխանությունն է ԵՄ չափանիշներին, ուստի այդ ապրանքներն այնտեղ չեն առաքվի»,-կարծում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը և ՌԳԱ-ին կից Արտադրողական ուժերի ուսումնասիրման խորհրդի փոխտնօրեն Դմիտրի Միտյաևը: Միևնույն ժամանակ ուկրաինացի գյուղարտադրողները կկորցնեն դիրքերը ռուսական, բելառուսական և ղազախական շուկաներում, ասել է ՌԳԱ Ժողովրդական տնտեսվարական կանխատեսման ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Շիրովը: Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը այդ պետությունների ինքնիշխան իրավունքն է, բայց Ռուսաստանը պաշտպանական միջոցներ կձեռնարկի, եթե այդ փաստաթղթերի ազդեցությունը ՌԴ շուկայի վրա բացասական լինի, հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահն արդեն բազմիցս է հայտարարել, որ ամեն ինչ կախված կլինի փաստաթղթերի ուժի մեջ մտնելուց, վավերացումից ու իրագործումից: Հարցը փաստաթղթերը չեն, այլ հնարավոր բացասական ազդեցությունը մեր շուկայի վրա, և այդ դեպքում միջոցներ կձեռնարկվեն»,-ասել է Պեսկովը: Նա նշել է, որ «դա Ուկրաինայի ու Վրաստանի ինքնիշխան իրավունքն է»: «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |