Էկոնոմիկայի նախարար. ՀՀ-ն բանակցում է ԵՄ հետ գործակցության նոր համաձայնագրի շուրջ

Էկոնոմիկայի նախարար. ՀՀ-ն բանակցում է ԵՄ հետ գործակցության նոր համաձայնագրի շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիությանհետ գործակցության նոր համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 24-ին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը.

«Ներկա պահին բանակցություններ ենք վարում մեր եվրոպացի գործընկերների հետ տեսակոնֆերանսների միջոցով, որոնց ընթացքում որոշում ենք ԵՄ գործակցության հիմնական ուղղությունները»,- ասել է Ճշմարիտյանը, մեջբերում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։

Ծրագրվում էր, որ Հայաստանը 2013-ի նոյեմբերի 28-ին Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն, սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը նշել էր, որ 2015-ի գարնանը կլինիՀայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հենքի վրա Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագիր:

«Վերջին երկու ամսում մենք ականատես եղանք, որ կա հստակ բանակցային, ձևաչափային գործընթաց Հայաստանի հետ՝ կապված իրավապայմանագրային դաշտի հստակեցման հետ, և այստեղ կարծես թե գործում է այն տրամաբանությունը, ինչի մասին խոսում էինք դեռևս վիլնյուսյան գագաթնաժողովից անմիջապես հետո»,– ասել է նա՝ հավելելով, որ չի կարելի մի կողմ դնել արձանագրված փաստը՝ Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, և բանակցային գործընթացին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար պիտի հենվի ինչ–որ տրամաբանության վրա:

«Եթե փորձենք բանաձևենք դա հետևյալն է. Ասոցացման համաձայնագրի քաղաքական կոչված հատվածը, ոչ Ազատ առևտրի տնտեսական էլեմենտը, նա կարծես թե, իր ճնշող մեծամասնությամբ որևէ խնդիր չունի, այսինքն՝ արդեն բանակցվածից տարբերություն չունի»,- ասել է քաղաքագետը:

Թե դա ինչպես կկոչվի, նրա գնահատմամբ, կարևոր էլ չէ, կարող է պայմանականորեն կոչվել «Ասոցացում մինուս» կամ «Հայաստան–Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագիր»:

Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, Կարեն Բեքարյանը ներկայացրել է ապագայի մոդելը՝ ելնելով հետևյալ տրամաբանությունից, որ խնդիրները պայմանականորեն բաժանվում են 3 խմբի. հարցերի բլոկ, որոնցում Հայաստան-ԵՄ տնտեսական գործակցության հարցում խնդիրներ չկան, և սրանք էլ պետք է դառնան Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագրայի մաս, հարցերի խումբ, որտեղ խնդիրներ կան և, հետևաբար, չպետք է ներառվեն նոր փաստաթղթում, և երրորդ խումբ, որտեղ անգամ եթե կան հակասություններ, ապա կա տպավորություն, որ դրանք հաղթահարելի են բանակցությունների ներքո:

«Սա բանակցային տեխնոլոգիան է, և ինձ մոտ տպավորություն է, որ այդ տեխնոլոգիայով էլ շարժվում են, իսկ դա նշանակում է, որ գործընթացը կարող է լինել բավականին արագ: Եվ արագ ասելով ակնկալիք ունենք, որ արդեն 2015–ի գարնանը, կարող ենք որպես այդպիսին ունենալ ԵՄ-ի հետ նոր իրավապայմանագրային ձևաչափ»,- ասել է Կարեն Բեքարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---