ՀՀ-ն ու ԵԽ-ն նոր Գործողությունների ծրագիր կմշակեն

ՀՀ-ն ու ԵԽ-ն նոր Գործողությունների ծրագիր կմշակեն

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը:

«Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները», ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները:

2014-ի ավարտին կողմերն արձանագրեցին, որ Գործողությունների ծրագրով նախատեսված ծրագրերը հաջող իրականացվել են, և բարեփոխումների արդյունքում Հայաստանը որպես ԵԽ անդամ երկիր էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Բարձր է գնահատվել նաև 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ինչը հնարավորություն տվեց զարգացնել երկկողմ համագործակցությունը և ակտիվացնել երկխոսությունը ԵԽ անդամ երկրների հետ:

2015-2017 թթ. Գործողությունների ծրագիրը հնարավորություն կտա շարունակել ընթացիկ բարեփոխումները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---