Վարդան Օսկանյանը հանդիպել է Սիրիայի հոգեւոր առաջնորդի հետ 6 սեպտեմբերի 2006 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով Սիրիայի մուֆթիի այցը Հայաստան` նախարար Օսկանյանը այն համարեց Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների բարեկամության եւ երկու կրոնների երկխոսության վկայություն: Ընդգծելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը հաստատեցին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Իր հերթին, Սիրիայի հոգեւոր առաջնորդը ջերմությամբ խոսեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի, պետությունների համագործակցության մասին: Կարեւորվեց Սիրիայում հայ համայնքի դերակատարությունը, վերջինիս նշանակալի ներդրումը երկրների զարգացման գործում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր` անդրադարձ կատարելով Լիբանանում ստեղծված իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի |