Լևոն Արոնյանը կմասնակցի «Նորվեգական շախմատ 2015» գերմցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի «Նորվեգական շախմատ 2015» գերմցաշարին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի «Նորվեգական շախմատ 2015» (Norway Chess 2015) գերմրցաշարին, որը կանցկացվի հունիսի 15-26–ը Ստավանգերում:

Ստավանգերի երրորդ գերմրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներ Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Խիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե–Լագրավը և Յոն Լյուդվիգ Համերը, հայտնում է armchess.am–ը։

Norway Chess 2013 գերմրցաշարին Արոնյանը հանդես է եկել անհաջող և զբաղեցրել նախավերջին ` իններորդ տեղը` տանելով մեկ հաղթանակ մրցաշարի ապագա հաղթող Սերգեյ Կարյակինի նկատմամբ, կրելով երկու պարտություն Ալեքսանդր Գրիշչուկից և Մագնուս Կառլսենից, ևս վեց պարտիա ավարտելով ոչ-ոքի։

Norway Chess 2014 գերմրցաշարին Արոնյանը զբաղեցրել է երկրորդ տեղը` տաս ուժեղագույն գրոսմայստերների շարքում: Մրցաշարի հաղթող է դարձել Մագնուս Կառլսենը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---