Հայազգի ըմբիշը Բաքվում ոսկի է նվաճել

Հայազգի ըմբիշը Բաքվում ոսկի է նվաճել

PanARMENIAN.Net - Բաքվում Եվրոպական խաղերի առաջին օրը Ռուսաստանը ներկայացնող հունահռոմեական 59 կգ քաշային ըմբիշ հայազգի Ստեփան Մարյանյանը ոսկի է նվաճել:

Եզրափակչում նա գոտեմարտել է բելառուս Սոսլան Դաուրովի հետ ու 3:0 հաշվով առավելության հասել:

Մինչև այդ, կիսաեզրափակչում Մարյանյանը պարտության է մատնել ադրբեջանցի Էլմար Մուխտարովին, դրանից առաջ էլ՝ Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանին:

Վերջինս, ցավոք,բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել է ադրբեջանցի Մուխտարովին, իսկ մինչև այդ՝ ոսկի նվաճած Մարյանյանին՝ դուրս մանլով ոսկու համար պայքարից:

Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք կմրցեն տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։

Հայաստանի մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը հետևյալն է.

Թաեքվոնդո` Արման Երեմյան (80 կգ)` հունիսի 18-ին

Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ)՝ հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին:

Սամբո՝ Տիգրան Կիրակոսյան (57 կգ), Աշոտ Դանիելյան (90 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ)՝ հունիսի 22-ին:

Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան (60 կգ), Դավիթ Նիկողոսյան (73 կգ), Ժաննա Ստանկևիչ (52կգ)՝ հունիսի 25-ին և 26-ին:

Բռնցքամարտ՝ Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52կգ), Արամ Ավագյան (56կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Առաջին մրցելույթները կկայանան հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին, եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին:

Ազատ ըմբշամարտ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Լևան

Բերիանիձե (125 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ)` հունիսի 17-ին և 18-ին:

Հունահռոմեական ըմբշամարտ՝ Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ)` հունիսի 13-ին և 14-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---