28-րդ Ունիվերսիադային ՀՀ-ից կմասնակցի 12 մարզիկ

28-րդ Ունիվերսիադային ՀՀ-ից կմասնակցի 12 մարզիկ

PanARMENIAN.Net - Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմասնակցի Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին անցկացվելիք 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա): Պատվիրակության կազմում 22 հոգի է, այդ թվում՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար:

ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի ուսանող մարզիկները կպայքարեն 6 մարզաձևում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ մրցութային մարզաձևերը, համաձայն Ունիվերսիադայի անցկացման կանոնների, ընտրվել են կազմակերպիչ երկրի կողմից:

«Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մենք ազգային թիմում չենք ընդգրկել, օրինակ, շախմատ, ըմբշամարտ, բռնցքամարտ, որոնցում մեր մարզիկներն ավանդաբար հանդես են գալիս հաջողությամբ: Սակայն մեր թիմը լավ է նախապատրաստված և մենք հույս ունենք, որ Գվանգջուից վերադառնալու ենք հաղթանակով», - պարզաբանել է պատվիրակության ղեկավարը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994-ին: Հայաստանի ուսանող մարզիկները Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995-ից: Այս ընթացքում Հայաստանի թիմն ունեցել է լուրջ հաջողություններ, մասնավորոպես՝ 2011-ին Չինաստանի Շեն Ժեն քաղաքում կայացած Ունիվերսիադայից հայ ուսանող մարզիկները վերադարձել են ոսկե մեդալով, իսկ 2013 –ի ՌԴ Կազան քաղաքում կազմակերպված մրցումներում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ մեկ ոսկե:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---