Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կխաղա «Անժի» ակումբում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կխաղա «Անժի» ակումբում

PanARMENIAN.Net - Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ: Ակումբի Twitter-ի միկրոբլոգից տեղեկանում ենք, որ 26 տարեկան ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է երեք տարով:

Մկրտչյանն արդեն հանդես է եկել «Անժի» ակումբում 2013-2014-ին, ինչից հետո խաղացել է հայկական «Փյունիկ» և ղազախական «Տոբոլե» ակումբներում։ Ավելի վաղ նա խաղացել է նաև Դոնեցկի «Մետալուրգ» ակումբում։

«Անժի» ակումբը կարողացավ մեկ մրցաշրջանի ընթացքում վերադառնալ պրեմիեր–լիգա` զբաղեցնելով երկրորդ տեղը Ֆուտբոլի ազգային լիգայի 2014-2015-ի առաջնությունում և ստացավ Ռուսաստանի առաջնության էլիտար դիվիզիոնում հանդես գալու ուղեգիր։ Հունիսի 18–ին «Անժի» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Սյոմինը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---