Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Բրիտանական օփենի 3-րդ մրցանակակիր

Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Բրիտանական օփենի 3-րդ մրցանակակիր

PanARMENIAN.Net - Բրիտանական “Մեն” կղզում ավարտված օփեն մրցաշարում գրոսմայստեր, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանելով 1-3 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 3-րդ մրցանակին:

Մրշացաշարում հանդես էին գալիս նաև Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք վաստակել են 6 և 5.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 9-րդ և 14-րդ տեղերը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Գաբրիել Սարգսյանը աշխարհի (1996, մինչև 16 տարեկաններ) և Եվրոպայի չեմպիոն է (1998, մինչև 18 տարեկաններ): 2006-ին և 2008–ին դարձել է Օլիմպիական չեմպիոն:

2011-ի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն է, 2012-ի՝ թիմային Օլիմպիական չեմպիոն:

2008-ին Ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---