ԶԼՄ-ներ. Յուրա Մովսիսյանը կարող է շարունակել կարիերան ԱՄՆ-ում14 նոյեմբերի 2015 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք», հայտնում է Real Solt-Lake Soapbox-ը: Ասվում է, որ «Սպարտակը», հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այսպիսով, ամերիկյան ակումբը մտադիր է հրավիրել Մովսիսյանին, որը պաշտպանել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի գույները 2007-2009 թթ.: «Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը: Այս խաղաշրջանում նա 10 խաղի է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սպարտակից» կարող է հեռանալ նաև թիմի մեկ այլ հայազգի ֆուտբոլիստ` կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որի ծառայություններով հետաքրքրվում է թուրքական «Բեշիկթաշը»: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, «Սպարտակը» մտադիր է հրաժարվել մի քանի խաղացողներից ձմեռային տրանսֆերային շրջանում, այդ թվում Մովսիսյանից և Օզբիլիսից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |