Շախմատի թիմային ԵԱ. ՀՀ-ի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնարկել են հաղթանակով

Շախմատի թիմային ԵԱ. ՀՀ-ի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնարկել են հաղթանակով

PanARMENIAN.Net - Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկած Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 13-ին կայացել են 1-ին տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մրցել է Իսլանդիայի հետ և հաղթել 4:0 հաշվով: Կանանց թիմն էլ 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Նոյեմբերի 14-ին կայանալիք 2-րդ տուրում տղամարդկանց հավաքականը կմրցի բավականին ուժեղ կազմ ունեցող Ֆրանսիայի ընտրանու դեմ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի ոչ պակաս ուժեղ Ռուսաստանիհավաքականի հետ:

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ից:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---