Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը WTA-ի սանդղակում բարձրացել է 4 տեղով

Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը WTA-ի սանդղակում բարձրացել է 4 տեղով

PanARMENIAN.Net - Հրապարակվել է կանանց թենիսի WTA-ի վարկանշային թարմացված սանդղակը: Առաջին տասնյակում փոփոխություններ չկան. ցուցակը գլխավորում է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, իսկ ռուսաստանցի Մարիա Շարապովան շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը, գրում է Panorama.am-ը:

Վարկանշային սանդղակում առաջընթաց է ապահովել Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Մարգարիտա Գասպարյանը՝ 62-րդ տեղից բարձրանալով 58-րդ հորիզոնական:

2015-ի օգոստոսին ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դարձավ թենիսի Բաքվի մրցաշարի կրկնակի հաղթող: Մենախաղում WTA-ի շարքի իր առաջին տիտղոսը նվաճելուց հետո 20-ամյա մարզուհին Ալեքսանդրա Պանովայի հետ հաղթել է նաեւ զուգախաղի եզրափակիչում՝ 6:3, 7:5 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Վիտալյա Դյաչենկոյի եւ ուկրաինացի Օլգա Սավչուկի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---