ՈւԵՖԱ-ն չի մեկնաբանում ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ Ալբանիայի հետ հանդիմպան վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն չի մեկնաբանում ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ Ալբանիայի հետ հանդիմպան վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն սկսում է ֆուտբոլային հանդիպումների հետաքննություն, եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՈւԵՖԱ-ի լրատվական բաժնից՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու լուրերի մասին մեկնաբանության խնդրանքին ի պատասխան:

Նոյեմբերի 25-ին մի շարք ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Ալբանիայի ընտրանու հետ հանդիպման խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից եղել է խաղի դավաճանություն, սակայն չի նշել կասկածվող ֆուտբոլիստների անունները:

Նոյեմբերի 30-ին, Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը, Հայրապետյանն ընդգծել է նաև, թե ինչ է նկատի ունեցել` ասելով դավաճանություն. «Դավաճանություն բառին պետք է խորությամբ նայել: Դա այն է, երբ ֆուտբոլիստը, կրելով ազգային հավաքականի խաղաշապիկը, խաղերին չի նվիրվում, մարզումներին լրջությամբ չի մոտենում»:

«Մենք վերահսկում ենք ՈւԵՖԱ-ի հանդիպումները և մեզ անդամակցող 54 ասոցիացիայի լավագույն երկու լիգան (մոտավորապես 32.000 խաղ մեկ խաղաշրջանում): Հետաքննություն սկսվում է, եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում: Կոնկրետ հադիպումների վերաբերյալ մեկնաբանություն չկա», - ասացին ՈւԵՖԱ-ից՝ նշելով, որ Հայրապետյանի հայտարարության հետ կապված որևէ մեկնաբանություն չունեն:

Ռուբեն Հայրապետյանը Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը խոսել է նաև իր պաշտոնավարման մասին.

«Եթե աշխարհի 2018-ի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ:

Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, նաև այդ աղբը պիտի փորձեմ մաքրել: Ավելի ասեմ, եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»:

Միաժամանակ, ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին և ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից՝ ըստ նրան տարածած հայտարարության:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---