Ազատ ոճի ընբիշ Դավիթ Սաֆարյանը՝ Նուսուևի հուշամրցաշարի հաղթող

Ազատ ոճի ընբիշ  Դավիթ Սաֆարյանը՝ Նուսուևի  հուշամրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի 2013-ի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ) դարձել է Շևալյե Նուսուևի հուշամրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

1/8 եզրափակչում հայ ըմբիշը վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի Արտեմիր Կուանտովի նկատմամբ (10:0): Քառորդ եզրափակչում Սաֆարյանը 10:6 հաշվով հաղթել է օսեթ Ասլան Քոշտիին: Եզրափակչի ուղեգիրը հայ մարզիկը վիճարկել է 19-ամյա դազստանցի Ահմեդ Ուսմանովի հետ: Սաֆարյանը միչև վերջին պահը 1:3 հաշվով պարտվում էր պատանի ըմբիշին, սակայն գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ, նրան հաջողվել է հաղթանակ կորզել (6:3): Եզրափակչում հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթել է դաղստանցի Մուրշիդ Մութալիմովին:

2014-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 6:1 հաշվով առավելության է հասել Մագոմեդրասուլ Մագոմեդովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվել դաղստանցի Արտյոմ Գեբեկովին, վերջինս մտավ եզրափակիչ, ինչը հայ ըմբիշին թույլ տվեց շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Բարսեղյանը 2:3 հաշվով առավելության է հասել Ստեփան Սորկոմովի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 10:3 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Կիրտոակեին:

Դեկտեմբերի 5-ին մրցագորգ դուրս կգա Հայաստանը ներկայացնեղ վերջին ըմբիշը` Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 4-ին, կեզրափակվի 5-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---