Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայում գոլային փոխանցումների ռեկորդակիր

Հենրիխ Մխիթարյանը՝  Եվրոպայում գոլային փոխանցումների ռեկորդակիր

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիասպաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է:

Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի թվիթերյան միկրոբլոգը:

Whoscored.com-ի տվյալներով՝ Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրում արդեն 7 գոլ է խփել (2 անգամ ավելի, քան անցած ամբողջ մրցաշրջանում) և կատարել 11 գոլային փոխանցում:

Հունվարի 11-ին Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։

«Ամբիցիոզ եմ, ցանկանում եմ հասնել լուրջ արդյունքների։ Ֆուտբոլիստի կարիերան կարճատև է, այդ պատճառով ցանկանում եմ հասնել առավելագույնի։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել։ «Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Իհարկե, այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»,- ասել է Մխիթարյանը:

Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»: ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանի տեղափոխվելու հնարավորությունները:

Միաժամանակ, Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մամուլի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել երեք ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանին, Մատս Հումելսին և Իլկայ Գյունդողանին:

Դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---