ՀՀ ներկայացուցիչը` ձյուդոյի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

ՀՀ ներկայացուցիչը` ձյուդոյի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

European Judo Open Sofia միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 30-ին և կավարտվի 31-ին:

Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Նայեկ Նորդմայերի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ստանկևիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին:

Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը զիջել է թուրք Այսե Արկային:

Բրոնզե մեդալի համար պայքարում Ստանկևիչը առավելության է հասել գերմանացի Մարիա Էրտլիի նկատմամբ: Բրոնզե մեդալից բացի Ժաննա Ստանկևիչը վաստակել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր:

Ձյուդոիստ Ժաննա Ստանկևիչը Մոսկվայից է։ Մինչև 2011-ը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում։ 2011-ից ներկայացնում է Հայաստանը։ Մոսկվայում տեղի ունեցած «Մեծ սաղավարտ» մրցաշարի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---