Ձմեռային պատանեկան Օլիմպիադային ՀՀ 2 մարզիկ կմասնակցի

Ձմեռային պատանեկան Օլիմպիադային ՀՀ 2 մարզիկ կմասնակցի

PanARMENIAN.Net - Նորվեգական Լիլեհամերում հունվարի 12-21-ը կայանալիք պատանեկան 2-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ՀՀ-ն կներկայացնի երկու մարզիկ՝ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, դահուկորդ Միքայել Միքայելյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեից:

Պատանեկան Օլիմպիադայում հանդես կգան ռեկորդային թվով երկրներ, գրում է «Ա1+»-ը:

Ինչպես տեղեկացնում է խաղերի պաշտոնական կայքը, 71 երկիր է ցանկություն հայտնել մասնակցելու այդ ստուգատեսին, որոնցից 7-ն առաջին անգամ են հայտ ներկայացրել: Դրանք են Կիպրոսը, ՀԱՀ-ը, Արևելյան Թիմորը, Նեպալը, Քենիան, Լիբիան և Ջամայկան:

Ըստ նախնական տվյալների բոլորից շատ մասնակիցներ կունենան Նորվեգիան՝ 73 մարզիկ-մարզուհի, Ռուսաստանը՝ 67, ԱՄՆ-ն՝ 58, Կանադան՝ 50:

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում:

Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---