ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահը հրաժարական են տվել 4 փետրվարի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը հրաժարական է տվել: Միաժամանակ հրաժարական է տվել նաև ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը: Մինչև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտը, ծանրամարտի ֆեդերացիայի հարցերով կզբաղվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ-ը շնորհակալություն է հայտնում Շահազիզյանին՝ նվիրված աշխատանքի համար: Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2012-ից: 2012-ին հրաժարական էին տվել Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը և ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Այդ ժամանակ հրաժարականի պատճառը հայ մարզիկների վատ ելույթ էր Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որտեղ մեդալ նվաճել հաջողվել է միայն Հռիփսիմե Խուրշուդյանին (+ 75 կգ): Իսկ ծանրորդներ Առաքել Միրզոյանը (69 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), և Մելինե Դալուզյանը (69 կգ) 0 միավոր են ստացել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |