Իրանի մրցաշար. Հովհաննես Գաբուզյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին

Իրանի մրցաշար.  Հովհաննես Գաբուզյանը  հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատիստներ Հովհաննես Գաբուզյանը և Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում են պայքարել Իրանի Մեշհեդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի մեդալների համար:

Փետրվարւ 4-ին կայացած նախավերջին տուրում մեր երկու պատվիրակները հաղթանակ տարան: Հովհաննես Գաբուզյանը սևերով առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովի նկատմամբ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը նույն խաղաքարերով պարտության է մատնել իրանցի միջազգային վարպետ Մասուդ Մոսադեղպուրին:

Ութ տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 6,5-ական միավոր և բաժանում են 3-6-րդ տեղերը: Նրանք ընդամենը կես բալով են ետ մնում մրցաշարի երկու առաջատարից՝ Պավել Մալետինից և Մաքսիմ Չիգարևից, գրում է «Ա1+»-ը:

Փետրվարի 5-ին կայանալիք վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի մեկ այլ գրոսմայստեր Գադիր Գուսեյնովի հետ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը նույն խաղաքարերով ուժերը կչափի վրացի Մերաբ Գագունաշվիլիի հետ:

Հովհաննես Գաբուզյանը (ծնվ.` 1995, մայիսի 19), հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2012)։

Հայաստանը բազմիցս ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում՝ նվաճելով չորս արծաթե մեդալ:Երկու անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադաներին՝ նվաճելով չորս մեդալ:

Գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ նորմերը լրացրել է 2012-ին Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում և Ալբենայում։ 2014-ին հաղթող է դարձել Վառնայում կայացած բաց մրցաշարում։

2014-ին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն[3]։ Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2014 թվականի հուլիսին (2582)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 11-րդ տեղը։

Կարեն Հակոբի Գրիգորյանը (ծնվ.` 1995, փետրվարի 25, Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013): Հայաստանի 2015-ի չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։ 2014-ի Կարեն Ասրյանի 7-րդ հուշամրցաշարի հաղթող:

Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.

-արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ

-բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ

-բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ

Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր: 2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն: 2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---