Կարապետյան-Սենեկալ պարային զույգը կմասնակցի գեղասահքի Bavarian open-ին

Կարապետյան-Սենեկալ պարային զույգը կմասնակցի գեղասահքի Bavarian open-ին

PanARMENIAN.Net - Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում կայանալիք Bavarian open միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Կարապետյան-Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նրանք զբաղեցրեցին 18-րդ հորիզոնականը, կմասնակցի բավարական միջազգային մրցաշարին:

Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգի մրցակիցները կլինեն ևս 17 զույգ:

Bavarian Open-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին:

2015-ի դեկտեմբերին ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը (պարային զույգ) Զագրեբում ավարտված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Կարապետյանը և Սենեկալը մրցել են 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Կարճ ծրագրում զույգը 4-րդն էր: Ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր` զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացիներ Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:

2016-ի հունվարի վերջին Սլովակիայում անցկացվածգեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը զույգը 15-րդ տեղն էր գրավել՝հավաքելով 125,19 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---