Օզբիլիսը բաց կթողնի «Ռայո Վալեկանոյի» կազմում հերթական հանդիպումը

Օզբիլիսը բաց կթողնի   «Ռայո Վալեկանոյի» կազմում հերթական  հանդիպումը

PanARMENIAN.Net - Մադրիդյան «Ռայո Վալյեկանոն», որտեղ վարձավճարով տեղափոխվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, հրապարակել է հայտացուցակը Պրիմերայի 24-րդ տուրի՝ Խիխոնի «Սպորտինգի» դեմ հանդիպման համար: Հայ ֆուտբոլիստը խաղին չի մասնակցի:

25-ամյա կիսապաշտպանը հունվարի վերջ «Բեշիկթաշից» վարձավճարով տեղափոխվել է մադրիդյան ակումբ, սակայն, ի տարբերություն թիմի մյուս նորեկների, դեռ չի ներկայացվել պաշտոնապես: Պաշտոնական կայքը հաստատել է տրասնֆերը, սակայն շնորհանդեսը չի կայացել:

Օզբիլիսը բաց է թողնում մադրիդցիների անընդմեջ երրորդ հանդիպումը: Ավելի վաղ Արասը խնդիրներ ուներ առողջության հետ, սակայն ապաքինվել է և մասնակցել է թիմի վերջին մարզումներին, գրում է Armsport.am-ը:

«Դեպորտիվո» - «Ռայո Վալեկանո» (2:2) խաղը բաց թողնելուց հետո, Օզբիլիսը չի մասնակցել նաև փետրվարի 6-ին կայանալիք «Ռայո Վալեկանո» - «Լաս Պալմաս» խաղին:

«Սպորտինգ» - «Ռայո Վալյեկանո» հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը 2016-ի հունվարի վերջին պայմանագիր կնքեց թուրքական հայտնի ակումբերից մեկի` «Բեշիքթաշ»-ի հետ: Հենց սկզբից պարզ դարձավ, որ Օզբիլիսի նորամուտը «Բեշիկթաշում» հետաձգվում է, քանի որ ֆուտբոլիստը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով խաղալու է Լա լիգայում հանդես եկող «Ռայո Վալեկանո» ակումբում:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»:

3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի:

«Այաքսի» կազմում Արազը երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում` 2010/11 և 2011/12 խաղաշրջաններում: 2009 թ. ճանաչվել է «Ակաքսի» «Ապագա տաղանդ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---