ԵԱ-2016-ի խաղերը կարող են անցնել առանց հանդիսատեսի` ահաբեկչական սպառնալիքի դեպքում

ԵԱ-2016-ի խաղերը կարող են անցնել առանց հանդիսատեսի` ահաբեկչական սպառնալիքի դեպքում

PanARMENIAN.Net - 2016-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը կարող են այլ վայրեր տեղափոխվել կամ անցնել առանց հանդիսատեսի մասնակցության` ահաբեկչական սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) վրա հղումով:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ը:

Նշվում է, որ եվրոպական առաջնության այս պահուստային պլանը մշակվել է փարիզյան ահաբեկչություններրից հետո, երբ մահապատ ահաբեկիչները փորձել էին անցնել Stade de France մարզադաշտ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընկերական հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոնկրետ տեղեկություններ չունենք սպառնալիքի մասին, սակայն ցանկանում ենք պատրաստ լինել»,-ասել են ՈւԵՖԱ-ում:

Առաջնությանն առաջին անգամ պատմության մեջ կմասնակցի 24 թիմ:

2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում իրականացվեց Փարիզում։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---