Ռիոյի Օլիմպիադային հակադոպինգային անկախ բաժանմունք կգործի

Ռիոյի Օլիմպիադային  հակադոպինգային անկախ բաժանմունք կգործի

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել, որ Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կգործի հակադոպինգային նոր և անկախ բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Բաժանմունքը կդառնա Սպորտային արբիտաժային դատարանի (CAS) բաղկացուցիչ մասը:

Սպորտային արբիտաժային դատարանի նոր բաժանմունքն անձամբ կզբաղվի հետազոտություններով և որոշումներ կկայացնի հայտնաբերված խախտումների վերաբերյալ: Խաղերի ավարտից հետո բաժանմունքը կվերանայի հետազոտության արդյունքները` ավելի ճշտգրիտ պատկեր ստանալու համար:

Նոր բաժանմունքի ստեղծումը նպատակ ունի հակադոպինգային հետազոտությունները մարզական կառույցներից անկախ դարձնել:

Ռիոյի Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---