Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը 5-րդն է Համաշխարհային մտավոր խաղերում

Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը 5-րդն է   Համաշխարհային մտավոր խաղերում

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատում գրավել է 5-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլինպիական կոմիտեն:

Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ լավագույն եռյակում մնալու համար, սակայն վերջին պարտիայում պարտվելով Նանա Դզագնիձեին՝ գրավել է 5-րդ հորիզոնականը:

5 տուրց հետո նա 2-րդ տեղում էր ընթանում:

Առաջին տեղում Ալեքսանդրա Կոստենյուկն է, Նանա Դզագնիձեին նվաճել է արծաթե մեդալ, իսկ եռյակն եզրափակել է Վալենտինա Գունինան:

Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստ է, կանանց գրոսմայստեր (1998) և միջազգային վարպետ (2003), Հայաստանի կանանց հավաքականի անդամ։

2003-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաղթել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2002-ին Վառնայում և 2009-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունների արծաթե մեդալակիր է:

Հայաստանի քառակի չեմպիոն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---