WTA վարկանիշ. Թենիսիստուհի Ամիրաղյանը բարձրացել է 1 տեղով, Գասպարյանը՝ նահանջել

WTA վարկանիշ.  Թենիսիստուհի  Ամիրաղյանը բարձրացել է 1 տեղով, Գասպարյանը՝ նահանջել

PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ֆեդերացիան (WTA) մարտի 7-ին հրապարակել է կանանց վարկանիշային դասակարգման նոր ցուցակը:

ՀՀ լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մեկ աստիճան բարձրացել է և այժմ 614-րդ տեղում է:

Իսկ Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը մեկ աստիճան նահանջել է և այժմ 44-րդն է, գրում է Aravot.am-ը:

Անթալիայում 2016-ի հունվարին անցկացված մրցաշարերից մեկում Ամիրաղյանը հասել էր կիսաեզրաձակիչ:

Փետրվարի 8-ին թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Ամիրաղյանը բարձրացել էր 73 տեղով՝ հասնելով 646-րդ հորիզոնական:

Հունվարի 25-ին «Մեծ Սաղավարտի» նրցաշար Australian Open-ի 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը զիջել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին: Գասպարյանը Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկային փուլերում հաղթել էր Սառա Էրանիին, Կուրումի Նարային և Յուլիա Պուտինցևային:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---