Անաստասիա Գալուստյանը մասնակցելու է գեղասահքի պատանիների ԱԱ-ին

Անաստասիա Գալուստյանը մասնակցելու է  գեղասահքի պատանիների ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Հայաստանը կներկայացնի գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում:

Հունգարական Դեբրեցեն քաղաքում մեկնարկող ԱԱ-ում Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ:

Հայ գեղասահորդը մարտի 18-ին կներկայանա կարճ, իսկ մարտի 19-ին՝ ազատ ծրագրով:

Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնության աղջիկների մրցաշարին մասնակցում են 31 երկրի մարզիկներ:

2016-ի փետրվարին անցկացված Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Նա15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---