Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կիսել է միավորը Տոպալովի հետ

Հավակնորդների մրցաշար.  Արոնյանը կիսել է  միավորը Տոպալովի հետ

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում կիսել է միավորը:

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Վեսելին Տոպալովի հետ: Պարտիան ավարտվել է 58-րդ քայլին:

Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր և կիսում է 3-4 տեղերը: Առաջին տեղում են Սերգեյ Կարյակինը և Ֆաբիանո Կարուանան՝ 6 միավորով: Հայ շախմատիստը 10 տուրում 7 ոչ ոքի է խաղացել, երկու անգամ հաղթել է (Տոպալովին ու Նակամուրային) և մեկ պարտություն կրել (Անանդից):

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Պյոտեր Սվիդլերի հետ:

2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Անհաջող ելույթի կապակցությամբ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»:

Կարդացեք նաև՝ ՖԻԴԵ-ն կպատժի Նակամուրային Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---