Հայ ձյուդոյիստները Թբիլիսիի գրան պրիում անհաջող են մեկնարկել. 3 պարտություն25 մարտի 2016 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին: Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել Գարկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ): 60 կգ քաշային Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է թուրք Ահմեդ Շահին Քաբային, 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը պարտվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանին, իսկ 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը, ով մեկնարկային գոտեմարտում առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցիչ Ռոնի Շվարցի նկատմամբ, հաջորդ գոտեմարտում զիջել է իտալացի Օդետե Գյուֆրիդային: Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնեն Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (81 կգ): 2016-ի փետրվարին ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը մասնակցել են Փարիզի Մեծ Սաղավարտին: Հովհաննես Դավթյանը 5-րդ տեղն է գրավել, Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային, Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) երկու հաղթական գոտեմարտ է անցկացրել, այնուհետև պարտվել է ճապոնացի Մասաշի Էբինումային: Հայ ձյուդոյիստը վարկանիշային 48 միավոր է փեռք բերել: Կարդացեք նաև՝ Հայ ըմբիշները մինչև 23 տարեկանների ԵԱ-ին չեն մասնակցելու Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |