Անաստասիա Գալուստյանը՝ գեղասահքի ԱԱ-ի 24-րդ տեղում. Մեդվեդևան (Բաբասյան)՝ չեմպիոնուհի

Անաստասիա Գալուստյանը՝ գեղասահքի ԱԱ-ի 24-րդ տեղում. Մեդվեդևան (Բաբասյան)՝ չեմպիոնուհի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Բոսթոն քաղաքում ավարտվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Աղջիկների մենասահքի ազատ ծրագրում հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, ով հավաքելով 136,07 միավոր գրավել է 24-րդ հորիզոնականը:

Աշխարհի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան):

Կարճ ծրագրից հետո Գալուստանը 20-րդ տեղում էր, Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 47.11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը և չի մասնակցել ազատ ծրագրին:

Տղաների մենասահքում կարճ ծրագրից հետո Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակցի թվում վերջինն էր: Նա հավաքել է 49.36 միավոր: Հայրապետյանը ևս չի մասնակցել ազատ ծրագրին:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը Հունգարիա Դեբրեցեն քաղաքում ավարտված պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Նա հավաքել է 137.35 միավոր: 2016-ի փետրվարին անցկացված Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Նա15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում:

Եվգենիա Մեդվեդևա (Բաբասյանը) 2015-ի գեղասահքի Գրան-պրիի հաղթող է: Նա 2016-ի Եվրոպայի առաջնության չեմպիոնուհի է, 2015-ի աշխարհի պատանեկան առաջանության չենպիոնուհի, միջազգային մի քանի հեղինակավոր մրցաշարերի հաթող է:

Եվգենիան հորական գծով է կրում Բաբասյան ազգանունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---