Ջրացատկորդ Լև Սարգսյանը 7-րդն է ԵԱ-ում

Ջրացատկորդ Լև Սարգսյանը 7-րդն է ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ են մտել ջրացատկորդները: Հայաստանի հավաքականի անդամ Լև Սարգսյանը աշտարակացատկի որակավորման փուլում, հավաքելով 367.05 միավոր, զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը և մտել եզրափակիչ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Եզրափակչում հայ մարզիկը բարելավել է արդյունքները՝ վաստակելով 432.75 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը:

Այս մրցաձևում մասնակցում էին 12 մարզիկ, իսկ հաղթող ճանաչվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թոմաս Դալեյը (570.50):

2014-ին ջրացատկի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Լև Սարգսյանը 7-րդ տեղն էր գրավել: Նա 7-րդն էր նաևՉինաստանի Նանջինգի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---