Աբրահամը պարտությունից հետո ռինգ է վերադառնում. Նոր մրցակիցը սկանդինավյան աստղ Լիհաուգն է

Աբրահամը պարտությունից հետո ռինգ է վերադառնում. Նոր մրցակիցը սկանդինավյան աստղ Լիհաուգն է

PanARMENIAN.Net - Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ) վերադառնում է ռինգ:

Աբրահամի հաջորդ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Բռնցքամարտիկի մրցակիցն է սկանդինավյան աստղ, նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ), գրում է Sport.times.am-ը:

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում:

Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- ասել է Աբրահամը:

WBO վարկածի 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ապրիլի 10-ին կայացած մենամարտում պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Լաս Վեգասում կայացած մրցավեճում պարտությունն Աբրահամին զրկեց չեմպիոնական տիտղոսից:

2016-ի փետրվարին Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ: 2015-ի դեկտեմբերին Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը:

«Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---