Ամենամեծ աջակցությունն, որ կարող է ցուցաբերել ԵՄ-ն ղարաբաղյան գործընթացին, ԵԱՀԿ ՄԽ անդամ դառնալն է 7 մարտի 2007 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը միացան Գործողությունների եվրոպական ծրագրին, Եվրամիությունը սկսեց ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, 2007 թվականին ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրների հետ համատեղ կսկսի նախապատրաստել եվրոպական հարեւանության եւ համագործակցության ծրագրերից շահույթի ստացման նախագծեր: Բացի այդ, 2006 թվականից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ակտիվորեն մասնակցում է հակամարտությանը վերաբերող հարցերին: Ինչպես նշել է Ս.Ֆրեյզերը, վերջերս ԵՄ-ն հաճախ է քաղաքական հայտարարություններ անում տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ: «Ակնկալվում է, որ եվրոպական հարեւանության եւ համագործակցության ծրագրերի շրջանակներում կիրագործվեն մի շարք ֆինանսական ծրագրեր: Օրինակ, Վրաստանը օգնելու համար ԵՄ-ին լուծել աբխազական եւ օսական հակամարտությունները լոբբիզմի հաջող քաղաքականություն վարեց: Գնալով ավելանում են ԵՄ-ի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու հնարավորությունները, դա չի նշանակում, թե ԵՄ-ն հայտարարություններ անելու փոխարեն, ռազմական ուժ կկիրառի: Ես գտնում եմ, որ ամենամեծ աջակցությունը, որ կարող է ցուցաբերել ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ ՄԽ անդամ դառնալն է»,-նշել է ՄՃԽ եվրոպական ծրագրի տնօրենը, հաղորդւոմ է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |