ՀՖՖ-ն հերքում է Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չեղարկելու մասին լուրը30 մայիսի 2016 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Էլ Սալվադոր ֆուտբոլային հանդիպումը կայանալու է: Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Խաղը տեղի կունենա հունիսի 1-ին: Մայիսի 29-ին տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են, ասվում է ՀՖՖ հաղորդագրության մեջ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում և հատկապես Լոս-Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գնտվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին։ «Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,-ասվում է ՀՖՖ հայտարարության մեջ: Հայաստան-Գվատեմալա խաղում, որն ավարտեց Հայաստանի հավաքականի հաղթանակով 7:1 հաշվով, գրանցվեց միանգամից մի քանի նոր ռեկորդ հայկական ֆուտբոլի համար։ Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։ Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իռլանդիայի դեմ մրցավեճում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |