Հայաստանում Եվրո-2016-ի մեկնաբանողները հայտնի են

Հայաստանում Եվրո-2016-ի մեկնաբանողները հայտնի են

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը: Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրելու է մրցաշարի բոլոր հանդիպումները:

Հեռուստաընկերությունը տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը լուսաբանելու համար հրավիրել է մի շարք մեկնաբանների, ովքեր աշխատում են այլ հեռուստաալիքներում ու ԶԼՄ-ներում: Նրանք կմիանան «Առաջինում» աշխատող մյուս մեկնաբաններին, Հայտնում է Armsport.am-ը:

Որոշակի դադարից հետո մեկնաբանական խոսափողին է վերադառնալու Սուրեն Բաղդասարյանը: «Եվրո-2016»-ի հանդիպումները մեկնաբանելու են նաև Կարեն Գիլոյանը, Խաչիկ Չախոյանը, Էդուարդ Քալանթարյանը, Սլավա Սարգսյանը, Վահան Ղարիբյանը և Ռոբերտ Գասպարյանը:

Մեկնաբանների վերջնական ցուցակը հայտնի կդառնա առաջիկա երկուշաբթի՝ հունիսի 6-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---