ՀՀԿ խմբակցության ղեկավար. Բյուջեն վերանայելու անհրաժեշտության դեպքում կառավարությունն առաջարկ կանի

ՀՀԿ խմբակցության ղեկավար. Բյուջեն վերանայելու անհրաժեշտության դեպքում կառավարությունն առաջարկ կանի

PanARMENIAN.Net - Եթե 2016 թվականի պետական բյուջեն վերանայելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը հանդես կգա նման առաջարկով: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի բյուջեն վերանայելու առաջարկին, հայտնում է Panorama.am-ը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես է եկել 2016թ. բյուջեն վերանայելու առաջարկով՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարաձությունները:

Միաժամանակ Բաղդասարյանը նշել է, որ բյուջեն վերանայելու անհրաժեշտություն ինքն առայժմ չի տեսնում, ապա կրկնել է, որ անհրաժեշտություն լինելու դեպքում կառավարությունը հանդես կգա առաջարությամբ:

Մինչդեռ Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել էր, որ ապրիլյան իրադարձությունները, դրան հաջորդող ժամանակաշրջանը ցույց տվեցին, որ կոռուպցիան, մենաշնորհները, պետական կառավարման արատավոր համակարգը դարձել են ազգային անվտանգության խնդիր` հավելելով, որ 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բացահայտել են, թե ինչքան անարդյունավետ ծախսեր են կատարվել բյուջեից:

«Այս տարվա պետական բյուջեն արտահերթ նստաշրջանով վերանայել՝ հաշվի առնելով նոր իրողությունները, նոր մարտահրավերները, որոնցում հայտնվել է Հայաստանը: Եկեք նոր նստաշրջան անցկացնենք, լուրջ բանավեճի, առողջ բանավեճի տեսակետների բախման համար կարևոր իրադարձություն կդառնա, հնարավորություն կտա իսկապես վերանայել առաջնահերթությունները: Եթե դա չեն անում, ստացվում է, որ չեն ընդունում, որ Հայաստանը հայտնվել է նոր մարտահրավերների մեջ, իրականում քննադատությունները չեն ընդունում, ոչ մի բան չեն ցանկանում շտկել»,-առաջարկել է Զուրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---