3 հայ ըմբիշ կպայքարի ԵԱ բրոնզե մեդալների համար

3 հայ ըմբիշ կպայքարի ԵԱ  բրոնզե մեդալների համար

PanARMENIAN.Net - Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը մրցագորգ են դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Սերգեյ Սիմոնյանի մրցակիցն իտալացի Ջիովանի Ֆրենին է: 60 կգ քաշային Խումարյանը կպայքարի ուկրաինացի Ալեքսնադր Խրուշին հետ, իսկ 74 կգ քաշային Բաղդասարյանը ուժերը կչափի թուրք Սերքան Աքոյունի հետ:

96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---