Ծանրորդ Արփինե Դալալյանը 7-րդն է երիտասարդական ԵԱ-ում

Ծանրորդ Արփինե Դալալյանը 7-րդն է երիտասարդական ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը 7-րդն է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում:

Թբիլիսում ընթացող ԵԱ մրցումային վերջին օրը +75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրել է 90 կգ, իսկ հրումում` 121 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Դալալյանը զբաղեցրել է 7-րդ տեղը:

Հուլիսի 2-ին մեդալների համար կպայքարի նաև Հայաստանի վերջին ներկայացուցիչը` պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտե մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Թբիլիսիի աշխարհի առաջնությունում:

Պոկում վարժությունում Գասպարյանը բարձրացրել է 160 կգ, իսկ հրումում` 199 կգ: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ուզբեկ Ֆարհաբեկ Սոբիրովը:

Իսկ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը (69 կգ) աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 205 կգ արդյունքով 5-րդ տեղն է զբաղեցրել: Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 93 կգ, նա չկարողացավ բարձրացնել 96 կգ: Հրում վարժությունում Պողոսյանը գլխավերևում պահեց միայն 112 կգ ծանրաձողը: Երկամարտի 205 կգ արդյունքով նա միայն 5-րդ տեղում է: Աշխարհի չեմպիոն դարձավ Էկվադորի ներկայացուցիչ Բարերա Դայոմեսը:

Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը 8-րդ տեղում էր: Տղամարդկանց 77 կգ քաշային կարգի պայքարում Հովհաննիսյանը պոկել է 145 կգ և հրել 175 կգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---